Ալիեւը վաճառել է Ադրբեջանի ինքնիշխանութ յունը Ռուսաստանին

Ալիեւը վաճառել է Ադրբեջանի ինքնիշխանութ յունը Ռուսաստանին

Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 10-ը կարող է նշել որպես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում տարած հաղթանակի օր, սակայն երբ էյֆորիան անցնի, Բաքվում կհասկանան, որ այդ պատերազմն իրականում խորհրդանշելու է Ադրբեջանի անկախության վերջալույսի սկիզբը։ Այս մասին National Interest-ի իր հոդվածում գրել է Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի մասնագետ Մայքլ Ռուբինը։

Ըստ հոդվածագրի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ամրացրեց սեփական իշխանությունը, իրեն դարձնելով անփոխարինելի դաշնակիցը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի։ «Հայաստանը պարտվեց պատերազմում, իսկ Ադրբեջանը հաղթեց, սակայն իրականում պարտվեց նաեւ Ադրբեջանը ․․․, քանի որ այդ հաղթանակը ձեռք բերվեց Ադրբեջանի անկախության գնով։ Որպեսզի ամրացնի անձնական իշխանությունը եւ ամենայն հավանականությամբ ստանա երաշխիք որ կինն ու որդին կդառնան իր ժառանգորդները պետության ղեկավարի պաշտոնում, Ալիեւը վաճառեց Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Ռուսական զորքը ներկայումս գտնվում է Ադրբեջանում։ Ինչպես տեսականորեն, այնպես էլ գործնականում նրանք ապահովում են հրադադարը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, սակայն ռեգիոն ռուսական զորքերի վերադարձը Պուտինի ցանկությունն էր, քանի որ նա քայլ առ քայլ վերադարձնում է իր վերահսկողության ներքո նախկին խորհրդային հանրապետությունները։

Գուցե եւ Ալիեւն իրեն ավելի ինքնավստահ է զգում ընդունելով ռուսական զորքերին, քանի որ նրանք ամրացրեցին այն հաջողությունները, որոնց հասել էր թուրքական զորքերի օգնությամբ պատերազմի ժամանակ, սակայն նա մոռացել էր, որ ռուսական զորքերը արագ մտնում են, ու հազվադեպ հեռանում այն տարածքից, որտեղ գտնվում են»,- գրում է Ռուբինը։ Վերլուծաբանը կարծում է, որ Ադրբեջանից չեն հեռանա նաեւ թուրքերը, քանի որ Անկարայի համար սա հերթական քայլն է դեպի իր պանթյուրքիստական երազանքների իրականացման ճանապարհին, եզրակացնում է National Interest-ում Մայք Ռուբինը։

RealTribune

Больше интересных статей здесь: Политика.

Источник статьи: Ալիեւը վաճառել է Ադրբեջանի ինքնիշխանութ յունը Ռուսաստանին.