Չինաստանը իրացնում է խոշոր ծավալով թվային յուան

Չինաստանը իրացնում է խոշոր ծավալով թվային յուան

Էլեկտրոնային կոմերցիայի չինական JD.com ընկերությունը դարձավ առաջին օնլայն հարթակը, որը հայտարարեց, որ կընդունի եւ գործառնություններ կիրականացնի չինական թվային արժույթ թվային յուանով։ Այս մասին հայտնում է CNBC-ն։

Թվային յուանը գործարկվել է Սուչժոու քաղաքում, որը գտնվում է Շանհայից 65 մղոն դեպի արեւմուտք։ JD.com-ը վիճակախաղով կխաղարկի 20 միլիոն յուան կամ 3 միլիոն դոլար։ Հաղթողը կստանա «կարմիր փաթեթը» հատուկ հավելվածի միջոցով, որը պարունակում է ավելի քան 200 թվային յուան։ Ընդհանուր առմամբ կխաղարկվի 100 հազար նման «կարմիր փաթեթ»։ Թվային յուանի սեփականատերերը կարող են այն ծախսել JD.com-ի օնլայն առեւտրի հարթակում։

Սա առաջին դեպքը չէ, որ Չինաստանը իրացնում է իր էլեկտրոնային արժույթի խոշոր խմբաքանակներ։ Օրինակ այս տարվա հոկտեմբերին Շենչժյանում իրացվել է 10 միլիոն թվային յուան։ Հիշեցնենք, որ թվային յուանը թողարկվում եւ վերահսկվում է Չինաստանի Ժողովրդական բանկի կողմից։ Այն հանդիսանում է Չինաստանի ԿԲ թվային արժույթը։

RealTribune

Больше интересных статей здесь: Экономика.

Источник статьи: Չինաստանը իրացնում է խոշոր ծավալով թվային յուան.